Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի պահանջով Արենիի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել Արենի համայնքի ավագանու 11 նոյեմբերի 2016թվականի թիվ 8 նիստի օրակարգը
1. Նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի ավագանու 23.01.2015թվականի թիվ 4-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին,
3. Արենի համայնքի ավագանու 30.11.2014թվականի թիվ 27-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին,
4. Արենի համայնքի ավագանու 30.11.2014թվականի թիվ 28-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին,
5. Արենի համայնքի ավագանու 30.11.2014թվականի թիվ 29-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների խորհուրդ ստեղծելու մասին,
6. Արենի համայնքի ավագանու 23.05.2014թվականի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային ու ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդաամների անհատական և քանակական կազմը հաստատելու մասին,
7. Արենի համայնքի ղեկավարի բյուջեի կատարման 3-րդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին,
8. Արենի համայնքի 2016թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի հողի օտարումից մուտքեր եկամտատեսակում ավելացում կատարելու մասին