Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 13-ը հունվարի 2021 թվականի թիվ 1 նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 13.01.2021 թվականի թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 140 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
3. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 138 որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
4. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 139 որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
5. ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի թիվ 1944-Ա որոշմամբ Արենի համայնքին նվիրաբերված ԶԻԼ 130 ԱԲ մակնիշի ավտոմեքենան «Արենի» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին:
6. Արենի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: