Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.32720 հա հողամասի (ծածկագիր՝ 10-020-0161-0054, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող) հողատեսքը փոխադրել բազմամյա տնկարկ խաղողի այգի: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։
2. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.12738 հա հողամասի (ծածկագիր՝ 10-020-0161-0053, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող) հողատեսքը փոխադրել բազմամյա տնկարկ խաղողի այգի: Վերը նշված հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։