Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15.03.2023 թվականի թիվ 24-Ա որոշումը,
Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի և Ագարակաձոր բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ցածր ճնշումային վերգետնյա գազատար խողովակաշարերը, անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով հատկացնել <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ին:
2. Օրենքով սահմանված կարգով <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: