Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․12․2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,-----հա (ծածկագիրը՝ 10-008-0201-, հողատեսքը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա կոմունալ ենթակառուցվածքների գործառնական դասակարգման:
2. Վերոնշյալ հողամասը հատկացնել ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի փողոցների բարեկարգում» բաղադրիչի շրջանակներում իրականացվող կոյուղու կենսաբանական մաքրման կայանի կառուցման համար։ |