Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-213 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն՝ Ռ․Խաչատրյանի առաջարկը․ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն՝ Բնապահպանական մշտադիտարկման և պահպանման աշխատանքների իրականացման, տարածքի վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանության, Սերվիտուտ պահանջող անձի կողմից նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև՝ հողամասում համապատասխան հետազոտություններ իրականացման և տարածքում անտառհիմնման և բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով՝ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ---------- հա ------------ նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտով), 25 (քսանգինգ) տարի ժամկետով, անհատույց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին տրամադրելու համար:
2․Սերվիտուտով տրամադրված տարածքներում գտնվող խմելու և ոռոգման ջրի ջրաղբյուրները ինչպես նաև ջրագծերը ամբողջությամբ վերահսկվում են Արենիի համայնքապետարանի կողմից։ |