Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 3500000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել
ա/Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 1500000 ՀՀ դրամ,
բ/Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 1000000 ՀՀ դրամ,
գ/Արտաքին լուսավորության ցանց գործառնական դասակարգման 06 բաժնի 04խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 1 000 000 ՀՀ դրամ:
2․Արենիի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 177800 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել Նախադպրոցական ուսուցում գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի 4637/ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին / հոդվածին։
3․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 1322991 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին։ |