Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը հունիսի 2023 թվականի թիվ 07 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14.06.2023 թվականի թիվ 07 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.36202հա գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանակության միջոցով օտարելուն համաձայնություն տալու մասին
4. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական և համայնքային սեփականութոյւն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:
5. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
6. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 1.23327հա գյուղատնտեսական նշանակության հողամասից առանձնացված 0.1943հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին
7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
8. Գործարար Մհեր Տերտերյանի Դիմումը քննարկելու և ներկայացված ծրագրին հավանություն տալու մասին:
9. Արենի համայնքի ավագանու հերթական նստաշրջանի նիստի գումարման օր նշանակելու մասին:
|