Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 28-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2022 թվականի N 28-Լ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքը դուրս գրել՝  համաձայն սույն որոշման հավելված 1-ի: 

2. Հաստատել Արենի համայնքի սեփականություն հանդիսացող և դուրս գրման ենթակա գույքի ցանկը համաձայն սույն որոշման հավելված 2-ի և առաջարկել համայնքի ղեկավարին.

ա) պաշտոնական գրությամբ դիմել Արենի համայնքի կազմի մեջ մտնող նախկին համայնքների ղեկավարներին, դուրս գրման ենթակա գույքի ցանկում ըդգրկված գույքերի մասով պարզաբանումներ ստանալու պահանջով՝ գույքի գտնվելու վայրի և տեխնիկական վիճակի մասին:

բ) ստեղծել հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների,  սույն որոշման ա) ենթակետում նշված գրության պատասխանները քննարկելու և ավագանու առաջիկա նիստի ընթացքում արդյունքները ամփոփելու նպատակով:


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.37 Մբ)
(9.71 Մբ)
(1.29 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner