Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 108-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ը ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26․06․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 087-Ա և 06․06․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 077-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ մասի  պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արենիի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանակոչել բարերար Լիսա Գրիգորյանի անունով։

2․ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի <<Արենի համայնքում <<Արենիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ հիմնադրելու, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին>> թիվ 077-Լ որոշման մեջ կատարել լրացումներ՝ որոշման բոլոր մասերում և հավելվածներում  <<Արենիի մանկապարտեզ>> բառերից առաջ ավելացնել <<Լիսա Գրիգորյանի անվան>> բառերը:

3․  Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի <<Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր աղբատար մեքենան համայնքի հաշվեկշռում ավելացնելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին>> թիվ 087-Ա որոշման մեջ կատարել լրացում․ որոշման տեքստի 2-րդ մասի մեջ <<անհատույց>>  բառից հետո ավելացնել <<անժամկետ>> բառը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner