Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի բ/ ենթակետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Արենի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում՝ հողի օտարումից մուտքեր եկամտատեսակում ավելացնել 462 174 (չորս հարյուր վաթսուներկու հազար մեկ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ:
2. Ծախսային մասը ավելացնել. ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 462 174 (չորս հարյուր վաթսուներկու հազար մեկ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ: |