Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնութոյւն Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի <<Արենի համայնքի Ելփին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.10991 հա բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը Եղիշ Մնացականյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 140 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման 1-ին կետի մեջ <<ընդամենը՝ 139.1քմ>> բառերը և թվերը փոխարինել <<ընդամենը՝ 98.62 քմ.>>բառերով և թվերով,
բ) որոշման 2-րդ կետի բ/ ենթակետի մեջ <<229 515 >> թվերը փոխարինել <<162 723>> թվերով, <<ընդամենը՝ 517 515>> բառերը և թվերը փոխարինել <<ընդամենը՝ 450 723>> բառերով և թվերով:
|