Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 36-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2023 թվականի N 36-Ա

18-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 005-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը

Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 1. Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի՝ «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ա  որոշման  հերթական համարից հետո «Ա» տառը փոխարինել «Ն» տառով:

2. Հաստատել Արենի  համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի  թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող  հետևյալ վերաբաշխումները՝
1) 
ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 5000000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 01 բաժնի 06 խմբի 01 դասի գործառնական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածին, 

2) Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի  4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ հոդվածից պակասեցնել       150000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել գյուղատնտեսություն գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 4241 /մասնագիտական ծառայություններ/ հոդվածին:

3. Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել  16681525 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին:

 


Կողմ -14

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner