Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Ելփին բնակավայրի 25-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-020-0011-0006, հողամասի չափը՝ 0,0305 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Ռուբեն Վոլոդյայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 14,7քմ, բնակելի տուն բ/պ․՝ 17,5քմ և 4,3քմ մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024EVDBJL:
- Առաջարկել կառույցն իրականացրած Ռուբեն Կարապետյանին վճարելու 1 քմ.` 743 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ 23 925 ՀՀ դրամ և 446 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված օժանդակ շինության համար՝ 1918 ՀՀ դրամ, ընդամենը՝ 25 843 ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451։
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|