Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թվականի թիվ 286, 08.05.2006թվականի 912-Ն որոշումները ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի 36-րդ փողոց, 4 փակուղի թիվ 1 հասցեում գնվող 0.1 հա հողամասը (ծածկագիր՝ 10-008-0111-0021, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասի վրա ինքնակամ կառուցված վառելիքի ստորգետնյա հորը՝ 19.3քմ, հեղուկ գազի մղման կայանը՝ 3.97քմ, օպերատորների սենյակը՝ 8.48քն, ծածկը՝ 3.95քմ և ծածկը՝ 21.65քմ, ընդամենը՝ 57.35քմ, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Արգամ Աղասիի Կարապետյանին:
2. Հաստատել հողամասի և կառույցների համար հաշվարկված գումարները.
ա) 0.1հա հողամասի արժեքը՝ 3 382 903 ՀՀ դրամ (57.35 քմ.*2*1221= 140 049դր., 885.3քմ*1221*3= 3 242 854, ընդամենը՝ 3 382 903 ՀՀ դրամ), ՀՀ դրամ,
բ) 57.35 քմ ընդհանուր մակերեսով շինությունների արժեքը՝ 624 025 (վեց հարյուր քսանչորս հազար քսանհինգ) ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 4 006 928 ՀՀ դրամ.
3. Վճարել համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
|