Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի վարչական մասում կատարել հոդվածային վերաբաշխումներ.
1.Արենի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի Արենիի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի, 50 խմբի, 00 դասի եկամտատեսակում ավելացնել 6720000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4269 / հատուկ նպատակային այլ նյութեր / հոդվածին:
2.Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4264 /տրանսպորտային նյութեր/ հոդվածից պակասեցնել 2 950 000 ՀՀ դրամ և ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածին: