Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Գ.Ալոյանի 23 .03.2023թ. գրությունը
Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող նախկին վարչական շենքի 2-րդ հարկից 22.4 քմ տարածքը՝ 2 (երկու) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին՝անվճար հիմունքներով ռուսաց լեզվի իմացության զարգացման կրթական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին լիազորել օրենքով սահմանված կարգով և ժամկետում կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
|