Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ 22.4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Գ.Ալոյանի  23 .03.2023թ. գրությունը

Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող նախկին վարչական  շենքի 2-րդ հարկից  22.4 քմ տարածքը՝ 2 (երկու)  տարի ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հաղորդակցության զարգացման  միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին՝անվճար հիմունքներով  ռուսաց լեզվի իմացության զարգացման  կրթական ծրագիր իրականացնելու նպատակով: 

2. Համայնքի ղեկավարին լիազորել օրենքով սահմանված կարգով և ժամկետում  կնքել  գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner