Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով Խաչիկի ՀԳՄ-ի հրամանատար փոխգնդապետ Ե.Գևորգյանի դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հարգել Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղակայված N զորամասի հրամանատարի դիմումը և թույլատրել Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հին չգործող ջրագծից ապամոնտաժված 100մետր 100մմ-անոց պողպատյա խողովակներ նվիրաբերությամբ հատկացնելուն՝ Խաչիկ գյուղի մարտական դիրքերը լուսավորություն անցկացնելու նպատակով
|