Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն ՝ Արենի համայնքի «Ախտ» կոչվող տարածքի այլ ջրաղբյուրների ջուրը «Նորավանքի Ձոր» ջրաղբյուրի ՕԿՋ մղելու համար թվով երկու մղիչ պոմպ տեղադրելուն և նոր ջրագիծ կառուցելուն: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ա) Վերոնշյալ աշխատանքները կատարելու նպատակով պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթեր, բ) Ծրագիրը իրականացնել ներդրումային միջոցներով, գ) Որպես աշխատուժ ներգրավել համայնքի բնակիչներին, դ) Աշխատանքների իրականացման, կազմակերպման, այլ անհրաժեշտ նյութեր և պարագաներ ձեռք բերելու նպատակով ներգրավել Արենի ՀՈԱԿ-ին
|