Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հաճախակի աղբատար մեքենայի անսարքության պատճառով հնարավոր չի լինում պատշաճ կազմակերպել աղբահանությունը՝ առաջացնելով հակասանիտարական և հակահիգիենիկ իրավիճակ, ինչպես նաև հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով գրեթե անհնար է սպասարկել փողոցային լուսավորության համակարգերը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Որպես հրատապ խնդիր, առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ուսումնասիրել և ավագանու առաջիկա հերթական նիստին ներկայացնել հստակ առաջարկ, օգտագործված հատուկ տեխնիկաներ (աղբատար մեքենա և ավտոաշտարակ) ձեռք բերելու նպատակով՝ նշելով մեքենաների մակնիշները, տեսակները, գները և այլ մանրամասներ։
|