Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով
ՈՐՇՈՒՄ ԵՄ՝
Արենի համայնքի ղեկավարի կողմից 25․04․2023թվականին տրամադրված թիվ 13 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ ստացել է 09/07/2024թ․ N 433/24 փորձագիտական դրական եզրակացությունը, պարզ փորձաքննություն <<Հաբշին Նախագիծ>> ՍՊԸ Լից․ 17418։
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ <<Պռոշաբերդշին>> ՍՊԸ, լից․ 17126 կողմից և սահմանված կարգով համաձայնեցվել իրավասու՝ Արենիի համայնքապետարանի հետ։