Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 344-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2023 թվականի N 344-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵԴՐԱԿ ՀԱԿՈԲԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արենի համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը այն է՝ Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գնտվող, Սեդրակ Հակոբի Թադևոսյանին սեփականության  իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ վարչական իրավախախտման հարցը պարզեց որ.

 Սեդրակ Հակոբի Թադևոսյանը  (բնակության հասցե՝ Արենի համայքն գ. Չիվա  16փ., տ. 5) Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող իրեն սեփականության  իրավունքով  պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացրել է ապօրինի շինություն, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով, ինչի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հ. Վ. Կոստանյանի գրության հիման վրա 2023 թվականի  նոյեմբերի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին  և 2-րդ մասերի պահանջների խախտման փաստով Արենիի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ և  Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական  տարածքում գտնվող Սեդրակ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության վարչական վարույթի լսումները իրականացնելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժոովը հրավիրել և անցկացրել է լսում Սեդրակ Հակոբի Թադևոսյանի  մասնակցությամբ

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

  1. ՀՀ Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պետի 18.11.2023թվականի թիվ 82-5262 գրությունը։
  2. Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Սմբատ Սարգսյանի 21.11.2023թ-ի զեկուցագիրը:
  3. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական  տարածքում գտնվող Սեդրակ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության վարչական վարույթի լսումները իրականացնելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժոովի 06․12․2023թվականի թիվ 1 արձանագրությունը։

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված եմ համարում հետևյալը՝

Վայոց ձորի մարզի Արենի համայնք գ. Չիվա 16Փ., 5 տան բնակիչ Սեդրակ Հակոբի Թադևոսյանի կողմից իր սեփական գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, իրականացրել է ինքնակամ շինության շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով 2023 թվականի դեկտեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով, Արենիի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023թ-ի դեկտեմբերի 6-ին հրավիրվել է լսում, որին մանսակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ ծանուցագրի ստորագրված տարբերակ/ Սեդրակ Հակոբի Թադևոսյանը:

Վերջինս մասնակցելով վարչական վարույթի լսումներին հայտնել է, որ ընդունում է իր կողմից վարչական իրավախախտում թույլ տալու հանքամանքը,  պատրաստակամ է վճարել տուգանքը և օրենքով սահմանված կարգով իրականացնել իրավաչափ գործողություններ, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, օրենքի դաշտ տեղափոխվելու և փաստաթղթերը կարգի բերելու ուղղությամբ:

Սույն գործի շրջանակներում  ստեղծված ժամանակավոր  հանձնաժողովի կողմից վարչական վարույթի գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին.

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը կանխարգելում և  կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը,շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են ենթակա է քանդման, իսկ հողամասը նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության կողմից սահմանված կարգով:

Տվյալ պարագայում Սեդրակ Հակոբի Թադևոսյանը (բնակության հասցեն՝ Արենի համայնք գ. Չիվա 16Փ., տ.5) Արենի համայնքի Չիվա բնակավայրի 1-ին փողոցի սկզբնամասում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ և հողհատկացման իրականցրել է ապօրինի ՝ ինքնակամ կառույցի շինարարություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին  մասի  համաձայն՝  Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝  Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի, ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 4-րդ հոդվածով, 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

  1. Սեդրակ Հակոբի Թադևոսյանի նկատմամբ նշանակել տուգանք 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով՝ Արենի համայնքի Չիվա բնակավայրում իր սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելու համար: 
  2. Սույն որոշմամաբ նշանակված տուգանքի վճարման հաշվեհամարն է՝ 900355105066:
  3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
  4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկություններ հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.80 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner