Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏՈՎ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արենիի համայնքի ավագանու 21 օգոստոսի 2025 թվականի թիվ 112-Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-213 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ՝

1․  Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սույն որոշման հավելված 1-ով ներկայացված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական  նշանակության հողատարածքները,  10  տարի ժամկետով, անհատույց, սահմանափակ օգտագործման իրավունքով  (սերվիտուտով) տրամադրել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ հողամասերում համապատասխան հետազոտությունների,  անտառհիմնման ու բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով :

2․ Սերվիտուտով տրամադրված տարածքներում գտնվող խմելու և ոռոգման ջրի ջրաղբյուրները ինչպես նաև ջրագծերը ամբողջությամբ վերահսկվում են Արենիի համայնքապետարանի կողմից։

3․ Սույն որոշմամբ տրամադրված հողատարածքներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունից և անհրաժեշտությունից ելնելով հետագայում վերանայել տրամադրման ժամկետը։

4․ Արենի համայնքի բնակիչները իրավունք ունեն  անարգել օգտվել հատկացված տարածքներից՝ խոտհնձի, խոտաբույսերի հավաքման և համատեղ համաձայնեցված այլ  նպատակներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner