Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111-Ա
 

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՋՈՆ և ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏԻՉՅԱՆՆԵՐ ԱՐԵՆԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»,«ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՐևԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԴԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎԱԳ ԽՈՒՄԲ ՁևԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և 3-րդ մասը և վերոնշյալ  մանկապարտեզների կանոնադրությունների 30-րդ կետը, Ավագանին որոշում է 

Տալ համաձայնություն՝
1․ Արենի համայնքի  «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ»,«Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»  նախադպրոցական ուսումնական հաստատություններում և «Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի  «Արևիկ»  մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատության Խաչիկ մասնաճյուղում  ավագ խումբ ձևավորելելուն։

2․ Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպել մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner