Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն, 26.12.2002թ.) 7-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ՝
Ճանաչել Վաղինակ Մկրտիչի Մկրտչյանի, Մուրադ Մկրտիչի Մկրտչյանի, Անահիտ Մկրտիչի Մկրտչյանի և Սուսաննա Մկրտիչի Մկրտչյանի կողմից փաստացի ավել օգտագործվող
1) 0,12369հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-012-0117-0003) սեփականության իրավունքը:
2) 0,21446հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-012-0120-0034) սեփականության իրավունքը: