Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 26 մարտի 2015 թվականի թիվ 330-Ն որոշմամբ հաստատված կարգը ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մշակույթի տան շենքից առանձնացված 3քմ․ հատվածը ուղղակի վարձակալությամբ, 1 տարի ժամկետով, տարեկան 60 000 ՀՀ դրամ վարձավճարով հատկացնել ԱՄԻՈ բանկին՝ բանկոմատ տեղադրելու և բնակչությանը սպասարկելու նպատակով։
2․ Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, բանկի կողմից ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ որակով կատարելու դեպքում, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հաստատված պայմաններով երկարաձգել պայմանագիրը։ |