Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 4-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.04825հա (հասցեն ՀՀ ՎՁՄ Արենի, գյուղ Արենի 41-րդ փողոց 48/2 հողամաս գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը փոխանակության միջոցով օտարել Հրազդան Վազգենի Կոստանյանին և Մերի Աշոտի Թովմասյանին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող 0.04825հա (հասցեն ՀՀ ՎՁՄ Արենի, գյուղ Արենի 41-րդ փողոց 48/1 հողամաս, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասի փոխարեն:
2. Սահմանել, որ փոխանակության ընթացքում առաջացած կադաստրային ծախսերը ենթակա են վճարման քաղաքացու կողմից:
|