Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ  կետերի պահանջներով և հիմք ընդունելով   ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը ՝ 

Արենի համայնքի ավագանին որոշում է 

 

1. Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» բաղադրիչի շրջանակներում Արենի համայնքին նվիրաբերված PAZ 320405-04 տիպի ավտոբուսը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ շարժական արտադպրոցական կրթական ծառայություն մատուցելու նպատակով:

2. «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ ներդնել շարժական արտադպրոցական կրթություն մատուցելու համակարգ՝ կանոնադրության մեջ  համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

2.1 «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Արենի համայնքի առաջիկա  նիստին ներկայացնել կանոնադրության փոփոխության մասին առաջարկ:

3. Սույն որոշման հավելված 1-ում նշված գույքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին:

4. Հաստատել սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի վարձակալության տրամադրման պայմանագրի ձևը՝ ըստ սույն որոշման հավելված 2-ի:

5. Հաստատել սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի վարձակալությամբ տրամադրման սակագները՝ ըստ սույն որոշման հավելված 3-ի:

6. Սահմանել շարժական արտադպրոցական ուսումնական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և վարձավճարը՝ ըստ սույն որոշման հավելված 4-ի:

6.1 Կիրառել արտոնություն, եթե միևնույն սանը գրանցվում է միևնույն ժամանակ երկու դասերին՝ վարձավճարը սահմանել ընդհանուր 5000 ՀՀ դրամ 

7. Սահմանել սույն որոշման 1 կետում նշված ավտոբուսի երթուղին՝ շաբաթական կտրվածքով երեք անգամ՝ ըստ սույն որոշման հավելված 5-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner