Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հարգել Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանի գրությունը և տալ նախնական համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող թվով 4 բնակելի տները և դրանցով զբաղեցված տնամերձ հողամասերը նվիրատվության կարգով տրամադրել բնակելի տների սեփականաշնորհումից օգտված քաղաքացիներին:
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին նվիրատվությամբ հատկացվող բնակելի տների շահառուներին պատվիրել և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ շենքի սեյսմակայունության վիճակի մասին:
3. Քաղաքացիների դիմումների և սեյսմիկ եզրակացությունների հիման վրա կազմել նվիրատվության փաթեթներ և ներկայացնել առաջիկա ավագանու նիստերի քննարկմանը:
|