Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 28-ը նոյեմբերի 2023 թվականի թիվ 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 28.11.2023 թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 1,10554հա հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։ |