Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 22.01.2021թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 426 եվ 530մմ տրամաչափի մետաղական խողովակները աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 010 որոշումը:
2. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ռինդ բնակավայրում ապամոնտաժված և չապամոնտաժված 426-530մմ տրամաչափի երկաթյա խողովակները աճուրդով օտարելուն՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի: |