Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշումը և բնակիչների դիմումները՝
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդառաջել Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչներ՝ Գնել Ղազարյանի և Արսեն Խուդոյանի դիմումներին և առաջարկել համայնքի ղեկավարին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով դիմումներում բարձրացված հարցերը բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրելու նպատակով: 2. Արենի համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշման պահանջների խախտման հանգամանքներ արձանագրելու պարագայում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «ԲԵԶՈԱՐ» ԲՀ-ի վարձակալության պայմանագրերը լուծելու ուղղությամբ: |