Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԳՆԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ԽՈՒԴՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ «ԲԵԶՈԱՐ»ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԱՐԱԾԵՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշումը և  բնակիչների դիմումները՝ 

Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1.  Ընդառաջել Արենի համայնքի Արփի  բնակավայրի բնակիչներ՝ Գնել Ղազարյանի և Արսեն Խուդոյանի դիմումներին և  առաջարկել համայնքի ղեկավարին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով դիմումներում բարձրացված հարցերը բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրելու նպատակով:
2. Արենի համայնքի ավագանու  15 նոյեմբերի 2021 թվականի թիվ 131 որոշման պահանջների խախտման հանգամանքներ արձանագրելու պարագայում  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «ԲԵԶՈԱՐ» ԲՀ-ի   վարձակալության պայմանագրերը լուծելու ուղղությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner