Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 11-ը փետրվարի 2025 թվականի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 15-ը հունվարի 2025 թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
3. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1/2 հասցեում գտնվող 0,00381հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը և օրինականացված 33,97քմ մակերեսով առևտրի սրահը կառուցապատող Լևոն Ալբերտի Բայաթյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։
4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի 12-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող 0.01963հա արդյունաբերության, ըդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասը և օրինականացված 91,8քմ մակերեսով շինությունները կառուցապատող Վալերիկ Արամայիսի Հայրապետյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին
5․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 175-Ա որոշման հավելված 4-ում, 24․12․2024թվականի թիվ 201-Ա և 20․12․2024թվականի թիվ 189-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6․ Արենի համայնքի 2025թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ ՏԱՊ-ը հաստատելու մասին։
7․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու և ծնողական վճարներից զեղջելու մասին։
8․ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխանակության միջոցով օտարելու մասին։
9․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
10․ Արենի համայնքի ավագանու 19․04․2019թվականի թիվ 48 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող փողոցային լուսավորության համակարգի հենասյուներից օգտվող ընկերությունների համար, մեկ հենասյան օգտագործման ամսավճար սահմանելու մասին։
11․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Թադեուս>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3,124627հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
12․ Արենի համայնքի վարչական տարածքում տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,11057հա գյուղատնտեսական նշանակության և քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,12972հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին։
13․ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում մեղրաքամի տոնի օր նշանակելու մասին։
14․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի 2025թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին
15. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։