Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 12-րդ և 14-րդ կետերը, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,01295հա (ծածկագիրը՝ 10-006-0350-, հողատեսքը՝ այլ հողատես) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու գործարանին կից կառույցները օրինականացնելու նպատակով։
2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,01957հա (ծածկագիրը՝ 10-006-0350-, հողատեսքը՝ այլ հողատես) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու գործարանին կից կառույցները օրինականացնելու նպատակով։ |