Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 21-ը օգոստոսի 2025 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 21-ը օգոստոսի 2025 թվականի թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ»,«Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»,«Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություններում ավագ խումբ ձևավորելուն համաձայնություն տալու մասին։
3․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտագործելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելու մասին։
|