|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունիսի 2025 թվականի N 085-Ն |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15․01․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 002-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 1 825 000 ՀՀ դրամ և ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ հոդվածին:
|
Կողմ -11 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|