Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 12․07․2024թվականի թիվ 104-Ա որոշումը, 26․11․2024 թվականին Արենիի համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 6 արձանագրությունը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,30207 հա (ծածկագիրը ` 10-012-0146-0005, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հասցեն՝ ՎՁՄ, Արենի, գ․ Արփի, 10-րդ փողոց, 20 հողամաս) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը, 5 040 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Նելլի Արտաշի Հովսեփյանին։