Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 28-ը նոյեմբերի 2024 թվականի թիվ 16 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 28.11.2024թվականի թիվ 16 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. 2025 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. 2025 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. 2025 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. 2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. 2025 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին։
8․ Արենի համայնքի ավագանու 27․09․2024թ․-ի թիվ 143-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
9․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
10․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
11․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացումներ և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
12. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին մանկապարտեզի ծնողական վճարներից զեղջելու և դրամական աջակցություն տրամադրելու մասին։
13․ Ամանորին ընդառաջ համայնքում բնակվող բոլոր տնային տնտեսություններին շնորհավորական բացիկներ և նվերներ հատկացնելու մասին։
14․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
15․ Արենի համայնքի ղեկավարի գլխավորությամբ ս/թ․-ի դեկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաք գործուղվող պատվիրակությանը գումար հատկացնելու մասին։
16․ Արենի համայնքի ավագանու 08․11․2024թվականի թիվ 166-Ա որոշումը անվավեր ճանաչելու, <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և Արենի համայնքի ղեկավարի 28․11․2024թվականի թիվ 573-Ա որոշումը հաստատելու մասին։
17․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։