Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշումը և Արենի համայնքի «Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման» հանձնաժողովի դրական եզրակացությունը՝
Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 «Սոցիալական հատուկ արտոնություններ» տնտեսագիտական դասակարգման /4729/ այլ նպաստներ հոդվածից Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել դրամական աջակցություն՝ 420 000 ՀՀ դրամ գումարի չափով:
2․ Գումարները հատկացնել վերոնշյալ ընտանիքների անդամներից ներկայացված դիմումատուներին՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
3․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից համայնքային ենթակայության մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ սահմանել փոխհատուցման վճարների զեղջեր՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի։