Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-361-Ն օրենքի 24․4-րդհոդվածի 3-րդ և 10-րդ մասերը
Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Սահմանել որ Արենի համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրեր են համարվում գյուղամիջյան և հանդամիջյան ճանապարհները, մարզական հրապարակները և ֆուտբոլի դաշտերը։
2․ Արգելվում է Արենի համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարներում և դրանց հարող տարածքներում։ |