Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 092-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 092-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021 թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի  1-ին մասի  4-րդ, 9-րդ և 12-րդ   կետերը, Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

 

Տալ համաձայնություն․  

1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող   0․13713 հա  գյուղատնտեսական  նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0124-0016, հողատեսքը՝  արոտ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել  բնակավայրերի նպատակային նշանակության  հողերի կատեգորիա ՝  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝  կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով։

2․ Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խաչիկ Հակոբի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-036-0112-0036, հողատեսքը՝  վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության։

3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Վրեժ Ավետիսի Նազարյանին և Հայարփի Սմբատի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15597 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0176-0016, հողատեսքը՝  այլ ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել  բնակավայրերի նպատակային նշանակության  հողերի կատեգորիա ՝  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։

 

 


Կողմ -8

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner