Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին մասի 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին
որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Ռիմոութ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 0.58751 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0184-0113, հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հանգստի ժամանակավոր բնակության և հանրային սննդի համար նախատեսված գոտի կառուցելու նպատակով։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հովիկ Միքայելյանին սեփականություն հանդիսացող 0.0435 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0031, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
|