Համայնքի ղեկավարի որոշումներ N 210-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 23 հուլիսի 2025 թվականի N 210-Ա | ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով, հաշվի առնելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանի՝ ս/թ հուլիսի 3-ի գրությունը՝ որոշում եմ 1. Արենի համայնքի վարչական տարածքով անցնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության 220 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում եզրաչափերը վերականգնելու նպատակով Ընկերությանը թույլատրել իրականացնել ծառերի էտման աշխատանքներ:
2. Սույն որոշման կատարումը վերապահել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝ նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով «Արենի» ՀՈԱԿ-ի վրա:
3. Ծառերի էտման աշխատանքները իրականացնելու ժամանակ տեղեկացնել համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարին ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ին: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|