Համայնքի ղեկավարի որոշումներ N 249-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 29 օգոստոսի 2025 թվականի N 249-Ա | ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՅՈՒԼԻ ԴԱԼԻ»ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 09 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ 2․2174 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 05․06․2025թվականի թիվ 072-Ա որոշումը, որոշում եմ. 1․ Արենի համայնքի և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև կնքված 09 հունիսի 2020 թվականի ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքի Խաչիկ բնակավայրի Կվարցիտի 1-ին թաղամաս 2 հասցեում գտնվող 2,2174 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-025-0106-0010, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման) վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 14․09․2033 թվականը։
2․ Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 000 ՀՀ դրամ և յուրաքանչյուր արդյունահանված օգտակար հանածոյի 1 տոննայի հաշվարկով 1000 ՀՀ դրամ:
3․ Տարեկան վարձավճարի 6 000 000 ՀՀ դրամ գումարը վճարվում է հավասար պարբերականությամբ՝ ըստ ամիսների։ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է մինչև հաջորդող ամսվա 15-ը։
4․ Արդյունահանված օգտակար հանածոների համար վճարումները կատարվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների հիման վրա։
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|