Համայնքի ղեկավարի որոշումներ N 193-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 17 հուլիսի 2025 թվականի N 193-Ա | ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, <<ՄԻԿԱՐ 7 >> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1,43648ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն որոշումը, 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը, Արենի համայնքի ավագանու 16 հուլիսի 2025թվականի թիվ 101-Ա որոշումը, որոշում եմ. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «ՄԻԿԱՐ 7» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 1,43648 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0101-0452, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային հողերի կատեգորիա՝ ջրային գործառնական նշանակության՝ գեոմեմբրանով 15000 խմ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։ Վերոնշյալ հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Խաչիկ 1 ջրավազան։
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|