12.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտադիմումներն արդեն բաց ենԼեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց առաջարկում ենք ծանոթանալ մանրամասներին և միանալ Եղեգնաձորի փախստականների համայնքային խորհրդին։Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց միանալու Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվող փախստականների համայնքային խորհուրդներին (ՀԽ)։ՀԽ-ները հյուրընկալվում և գործարկվում են հետևյալ կազմակերպությունների կողմից․Երևանի ՀԽ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ,Գյումրու ՀԽ՝ «Կանանի» ...
Մանրամասն |
|
|
01.09.25
Սեպտեմբերի 1-ին Արենի համայնքի բնակավայրերում անցկացվեցին տոնական միջոցառումներ
|
 Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին համայնքի դպրոցներ՝ շնորհավորելու աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։  Տոնական օրվա շրջանակում Արենի համայնքապետարանի կողմից առաջին դասարան ընդունված երեխաներին հանձնվեցին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ՝ առաջին քայլերն ավելի հաճելի ու ոգևորիչ դարձնելու համար։  Արենի համայնքապետարանը շնորհավորում է կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով ստեղծագործ աշխատանք, անսպառ եռանդ և նոր հաղթանակներ։
|
|
01.09.25
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Արենի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) համայնքի սիրելի բնակիչներ,Սիրելի դպրոցականներ, ուսանողներ,Հարգելի ուսուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ուսումնական գործընթացի մեկնարկ է, այլև հիշեցում այն կարևոր առաքելության մասին, որն ունի դպրոցը՝ ձևավորել գիտելիքով ու արժեհամակարգով զինված սերունդ։Հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք Դուք։Սրտանց շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին, որոնց համար այս ...
Մանրամասն |
|
|
18.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅԹՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ,
<<ԱՐՄԱԳՐՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն աշնանացանի աշխատանքների սկսմանն ընդառաջ սկսել է աշնանացան ցորենի և գարու սերմերի մատակարարումները:
Ձեզ է ներկայացվում ընկերության կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված հավաստագրված սերմացուների ցանկը:
|
|
12.08.25
Հանդիպում Աղավնաձոր բնակավայրում
|
Այսօր Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն աշխատանքային այցով Աղավնաձոր բնակավայրում էր։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը բնակիչների հետ քննարկեց զբոսաշրջության զարգացման ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը և առաջիկա քայլերը։Հանդիպման ընթացքում շեշտադրվեց համայնքի տնտեսական ու սոցիալական զարգացման կարևորությունը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերի երկարաժամկետ ազդեցությունը։Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև օգոստոսի 17-ին Աղավնաձոր բնակավայրում նախատեսվող Խաղողօրհնեքի տոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը, տոնակատարության ծրագրի մանրամասները։Համայնքի ղեկավարը նշեց, որ տոնակատարությունը պետք է դառնա Աղավնաձորի այցեքարտերից մեկը՝ համատեղելով հոգևոր ավանդույթներն ու համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |