19.12.24
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» մեջ կատարված փոփոխությունների մասին
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1896-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 893-Լ որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։ Կատարված փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8140 կարճ համարին:
|
|
19.12.24
Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար:Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված ակտիվ երիտասարդներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։Դիմումները լրացվում են առցանց:ԵԽ Կոնգրեսի ...
Մանրամասն |
|
05.11.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի hարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին Արենիի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ- կողմից փորձաքննության ներկայացված Վայոց ձորի մարզի Արենի համայնքի կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ...
Մանրամասն |
|
05.09.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի Ագարակաձոր և Գնիշիկ բնակավայրերի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի ս/թ սեպտեմբերի 12-ին Ագարակաձոր, իսկ սեպտեմբերի 25-ին Գնիշիկ՝ բնակավայրերում ժամը 10:00-14:00 ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
|
|
16.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Բացառիկ հնարավորություն ՀՀ քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտների համար (անկախ ավարտելու տարեթվից)Դուք կարող եք առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` սովորելու բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման համակարգում` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի:Առկա ուսուցման համար դիմում-հայտերն ընդունվում մինչեւ օգոստոսի 30-ը՝ հետեւյալ կրթական ծրագրերով․• Անասնաբուժություն – 50 տեղ,• Ճշգրիտ գյուղատնտեսություն – 35 տեղ։Հեռակա ուսուցման համար դիմում-հայտերն ընդունվում մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ՀԱԱՀ բակալավրիատի ոչ տնտեսագիտական բոլոր (բացի «Անասնաբուժություն» ...
Մանրամասն |
|
16.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային Հեռուստաընկերության կողմից համատեղ իրականացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 24-ին Եղեգնաձոր քաղաքում գործելու է տեղական արտադրանքի տոնավաճառ: Մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:Օրվա ընթացքում Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի են ունենալու տարբեր համերգային ծրագրեր Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ, իսկ երեկոյան ժամը 19:30-ին Եղեգնաձորի քաղաքային ...
Մանրամասն |
|
06.08.24
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ-ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի և մրցույթի, որը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 30-ին, ժամը՝ 10:00-ին: Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, 2-րդ փակուղի 6 շենք: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդի կամ մրցույթի նախորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ն: Այլ մանրամասները նկարագրված են կից փաստաթղթում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |