Առաջարկներ
Մանկական խաղահրապարակ և զբոսայգի Արենիի մանկապարտեզի հարակից տարածքում
Անուշիկ Ծատուրյան
26 օգոստոս 2024
Բնակիչների մասնակցության ցածր մակարդակը տեղական զարգացման գործընթացներում երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, երբ բնակիչը դադարում է սրտացավ լինել համայնքային որոշումների կայացման համար: Այդ իսկ պատճառով մասնակցային բյուջետավորումը կնպաստի այնպիսի որոշումների կայացմանը, որոնց իրագործման և դրա արդյունքում համայնքի ունեցվածքի նկատմամբ բնակիչներն էլ ավելի սրտացավ կլինեն: Շուտով Արենիում կգործի մանկապարտեզ, որը մի քանի սերունդների համար երազանքի նման մի բան է եղել: Մանկապարտեզը ունի հարակից տարածք, որտեղ հնարավորություն կա կառուցելու մանկական խաղահրապարակ՝ այն հագեցնելով ժամանակակից մանկական խաղասարքերով, ինչպես նաև կառուցել ծառուղիներ, ստեղծել քայլուղիներ և ստանալ իսկական զբոսայգի: Տարածքի չափերը թույլ են տալիս նման ծրագրի իրագործումը: Ծրագիրը համընկնում է համայնքի երիտասարդ բնակիչների հետ մեր ունեցած զրույցների արդյունքների հետ: Գյուղում հիմնականում բնակիչները նշում էին զբոսայգիների և քայլուղիների բացակայության խնդիրը: Այն ելնում է նաև այն հանգամանքից, որ գյուղի տարածքում նման մեծությամբ այլ վայրեր առկա չեն, ուստի սա հրաշալի վայր է զբոսայգի և մանկական խաղահրապարակ կառուցելու համար: Երիտասարդների շրջանում ակտիվ ժամանցի խթանում Մանուկների համար ժամանցային վայրի ստեղծում Բարձրացնել ՏԻՄ-Բնակիչ համագործակցության մակարդակը Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչները և հատկապես մեզ նման երիտասարդները կգիտակցեն, որ իրենք մասնակցում են համայնքում որոշումների կայացմանը և իրենք ևս ունեն որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն: Բարձրացնել բնակիչների միջանձնային շփումների մակարդակը Բոլորս գիտենք, որ աշխարհը գնում է թվայնացման, ինչը հաճախ հանգեցնում է անձանց մեկուսացմանը հասարակության լայն շերտերից, որոնք էլ կարող են հանգեցնել հոգեբանական լուրջ խնդիրների, դեպրեսիվ իրավիճակների: Գյուղում զբոսայգու և խաղահրապարակի ստեղծումը կնպաստի միջանձնային շփումներին, ինչը կմիավորի բնակչությանը մեկ գաղափարի շուրջ:
118
Կանաչ համայնք և բարեկարգում
Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում
Սոնա Հարությունյան
26 օգոստոս 2024
Չիվա բնակավայրի ճանապարհների բարեկարգում և մայթազատում
31
Շինարարություն
Թվային Էկրան Աղավնաձորի կենտրոնում
Ալվինա Ներսիսյան
26 օգոստոս 2024
Ծրագրի նպատակը և նկարագրությունը. Իրազեկվածության պակասը շարունակում է մնալ իրենց համայնքների տեղական ինքնակառավարման գործընթացներում քաղաքացիական ցածր մասնակցության հիմնական պատճառներից մեկը: Գյուղական բնակավայրերում համայնքի վեբկայքը կամ սոցիալական ցանցերը հաճախ անբավարար են դառնում բնակիչներին արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու համար: Համայնքում մեր հարցումները ցույց են տվել, որ այս բացը լրացնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն է: Մասնավորապես, թվային էկրանի տեղադրումը բնակավայրի կենտրոնական վայրում կարող է զգալիորեն մեծացնել տեղեկատվության տարածումը և ներգրավվածությունը: Այս մոտեցումը երաշխավորում է, որ բոլոր բնակիչները, անկախ ինտերնետի հասանելիությունից կամ ծանոթությունից, կարող են տեղեկացված մնալ և ավելի ակտիվ մասնակցել տեղական կառավարման գործընթացներին: LED էկրանը արդյունավետ գործիք կծառայի Արենիի համայնքապետարանի գործունեությունը թափանցիկ դարձնելու և քաղաքացիների ներգրավվածությունը մեծացնելու համար։ Այս էկրանը կօգտագործվի տեղեկատվության լայն շրջանակ ցուցադրելու համար, ներառյալ համայնքի ավագանու նիստերը, հանրային լսումները, գրաֆիկական պատկերները, տեսանյութերը և անիմացիաները: Առաջարկվող ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 3300000 դրամ։ Արդյունքները․ Բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը. Վերացնել տեղական կառավարման գործընթացների վերաբերյալ բնակիչների իրազեկվածության պակասը՝ տրամադրելով հստակ և մատչելի տեղեկատվություն: Բարձրացնել քաղաքացիական մասնակցությունը. Խրախուսեք ավելի մեծ քաղաքացիական մասնակցությունը՝ տեղեկացնելով բնակիչներին համայնքային գործունեության, որոշումների և ներգրավվածության հնարավորությունների մասին տեսանելի միջոցի միջոցով: Բարելավել տեղեկատվության տարածումը. Օգտագործեք նորագույն տեխնոլոգիաները՝ բնակիչներին արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու համար՝ հաղթահարելով ավանդական կայքերի և սոցիալական ցանցերի սահմանափակումները, հատկապես գյուղական վայրերում: Խթանել թափանցիկությունը և հաշվետվողականությունը. Խթանել նորարարությունը թափանցիկության և հաշվետվողականության ոլորտում՝ հրապարակայնորեն ցուցադրելով Արենիի համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվություն՝ ընդգծելով Աղավնաձոր բնակավայրի հետ կապված տեղեկատվությունը:
25
Սոցիալական ոլորտ
Փառքի պուրակի բարեկարգում, Խաչիկ
Անհայտ օգտատեր
26 օգոստոս 2024
Հիմնական խնդիրն այն է, որ գյուղամիջյան հրապարակում գտնվող այգին, որը նաև կոչվում է «Փառքի պուրակ», գտնվում է անշուք և անբարեկարգ վիճակում: Արդյունքում, այն չի ծառայում իր ֆունկցիոնալ նպատակին։ Բարեկարգ վիճակում լինելու պարագայում այստեղ կարող են իրականացվել տարբեր ժամանցային, սոցիալ-տնտեսական, կրթական միջոցառումներ։ Այն կարող է նաև ծառայել վայր՝ բնակիչների կողմից տարբեր համայնքային հիմնահարցերի քննարկման համար։ Քանի որ գյուղում չկա վայր, որտեղ կարող են կազմակերպվել քննարկում/հանդիպումներ, պուրակը կարող է ծառայել վերը նշված գործառույթները կատարելու համար: Նշվածներից բացի, այգին կարող է գրավել նաև զբոսաշրջիկներին։Այնուամենայնիվ, այս պահին ագյին չի օգտագործվում այս նպատակներով՝ անբարեկարգ վիճակի պատճառով։
102
Կանաչ համայնք և բարեկարգում
պարի սենյակի վերանորոգման աշխատանքներ
Ռոման Զոհրաբյան
26 օգոստոս 2024
Ելփին բնակավայրի Մշակույթի տանը գտնվող պարի սենյակը գտնվում է անմխիթար վիճակում :Ուստի անհրաժեշտ է բարեկարգել և ապահովել գույքով:
58
Մշակույթ և ժառանգություն
Երիտասարդական կենտրոնի տարածքի բարեկարգում
ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
24 օգոստոս 2024
Երիտասարդական կենտրոնը, որը հանդիսանում է գյուղի երիտասարկների և փոքրերի համար հիմնական ժամանցի և ոչ ֆորմալ կրթության ապահովման վայր, ունի ոչ բարեկարգ բակ:Հատկապես անձրևային օրերին կենտրոնի տարածքը գրեթե անանցանելի է, քանի որ ամբողջությամբ հեղեղվում է ջրով: Առաջարկվում է բարեկարգել երիտասարդական կենտրոնի բակը` սալիկապատել տուֆ քարով: Ընդհանուր տարածքը կազմում է 500 քառ. մ, որի համար նախ անհրաժեշտ է հարթեցնել տարածքը. հարթեցման համար կօգտագործվի 3750 տուֆ քար, 25 խոր մ ավազ, 7,5տ ցեմենտ` ընդհանուր 2մլն. դրամ: Երկրորդ քայլը սահմանազատող պատի վերակառուցումն է, որի համար անհրաժեշտ է 25 քառ. մ թափոն քար, 5խոր. մ. աավազ, 2տ. ցեմենտ:Ընդհանուր ծախսը կկազմի 1մլն. 125000 դրամ: Այս ամենից զատ, հավելյալ վճարներ. ավազի տեղափոխման համար, բանվորների վճարման համար անհրաժեշտ գումարը, օգտագործվող տեխնիկայի վարձակալության համար գումար:Ընդհանուր` 2մլն դրամ: Ամբողջ ծրագրի ծախսը կազմում է 5մլն. 125000 ՀՀ դրամ:
188
Շինարարություն
Համայնքային առցանց լրատվական պարբերականի ստեղծում
25 մայիս 2022
Ծրագրի նպատակն է Արենի համայնքում ստեղծել լրատվական կայք՝ arenitoday.am, որտեղ կներկայացվեն համայնքում իրականացվող ծրագրերը, համայնքի բնակիչների հաջողված փորձերը: Բոլոր այն իրադարձությունները, որոնք կատարվում են համայնքում, սակայն բնակչության շրջանում առկա է ոչ բավարար տեղեկացվածություն այդ ծրագրերի մասին: Այս պահին բնակիչները ակտիվորեն հետևում են համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին, սակայն այն տալիս է տեղեկություններ միայն համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մասին: Մեր նպատակն է խթանել, որպեսզի բնակչությունն էլ ավելի ակտիվ մասնակցի համայնքային կյանքին, իսկ դա անել առանց տեղեկացվածության բարձրացման անչափ դժվար խնդիր է: Բացի այդ, մեր ծրագրի հետևանքով կունենանք վերապատրաստված մասնագետներ լրագրության ոլորտում, ինչը տեղացի երիտասարդի համար լրացուցիչ խթան կհանդիսանա մասնագիտական կոմնորոշման հարցում:
Ինչպես արդեն նշվեց, խնդիրը տեղի բնակչության շրջանում Տեղական ինքնակառավարմանը և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության խթանումն է: 2010 թվականին Արենիի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի կողմից (ՀԵՆԱ) տպագրվել է թերթ, և ստեղծվել է կայք, որը, ցավոք սրտի, ակումբի գործունեության դադարեցումից հետո չի շարունակվել: Այն մեծ ոգևորությամբ է ընդունվել բնակչության կողմից: Հաշվի առնելով նաև նախկին փորձը՝ մեր նախաձեռնությունը պայմանավորվել է Արենիի համայնքապետարանի հետ, որպեսզի վերջինիս ֆինանսավորմամբ կարողանանք ծրագիրը դարձնել շարունակական:
Հենց ոլորտի ներկա իրավիճակն էլ մեզ դրդեց մտածելու այս գաղափարի շուրջ: Քանի որ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի հետևորդները շատ են, նշանակում է, որ համայնքում կա հետաքրքրվածություն լրատվության, տեղեկությունները առցանց եղանակով ստանալու հանդեպ: Եվ, քանի որ այդ տեղեկությունները, որոնք ստացվում են համայնքապետարանի կայքից, մեկնաբանում են միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքապետարանի կողմից, մենք որոշեցինք ստեղծել մի կայքն, որտեղ ամենօրյա պարբերությամբ կհրապարակեն լուրեր, իրադարձություններ, հարցազրույցներ հաջողակ մարդկան, հետաքրքիր պատմությունների մասին, որոնք բնակչին կամա թե ակամա կներգրավեն համայնքային կյանքում:
Ծրագրի նպատակն է՝ տեղական ինքնակառավարմանը և համայնքային կյանքին բնակչության մասնակցության մակարդակի աճն է:
Ծրագրի խնդիրները հետևյալն են՝
Տեղեկացնել բնակչությանը համայնքում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին՝ նպաստելով համայնքային կյանքի հանդեպ բնակչի անտարբերության վերացմանը:
Բնակչին դարձնել քաղաքացիական հասարության լիիրավ անդամ, այդ մշակույթի կրող:
Նպաստել բնակիչ – ՏԻՄ հարաբերությունների խորացմանը, բնակչին առավել խորքային ներկայացնել ՏԻՄ գործունեությունը, իսկ ՏԻՄ-ին ցույց տալ բնակչի հոգսերը, անհանգստությունները և խնդիրները:
Հիմնախնդիրների լուծմանը հասնելու համար անհրաժեշտ է ուղղակի ստեղծել տեղեկատվական լուրջ կենտրոն և հանդիսանալ բոլոր կողմերի խնդիրները կենտրոնացնող և պատասխանատու մարմիններին ներկայացնող կենտրոն, ինչին կկարողանանք հասնել իրականացվելիք բազմաթիվ հարցազրույցների միջոցով:
Ծրագրի իրականացման հետևանքով նախատեսում ենք ունենալ ՏԻՄ որոշումների կայացմանը մասնակցող, մտահոգ քաղաքացի, ով ոչ թե կբողոքի, որ ՏԻՄ-ը առանց իր կամքը հարցնելու կայացնում է կամայական որոշումներ, այլ ինքը կստեղծի մի միջավայր, որ համայնքային կառույցները ցանկացած որոշում կայացնելուց առաջ նախապես կկատարեն խորքային ուսումնասիրություն՝ հասկանալու բնակչին առավել հուզող հարցերը: Կբարձրանա փոխվստահությունը կողմերի միջև:
9
Այլ
ՏԻՄնիկ-ՏԻԿնիկ
25 մայիս 2022
ՏԻՄնիկ-ՏԻԿնիկ
Ծրագրի նախապատրաստական փուլում նկարահանվելու է 3 ֆիլմ ՏԻՄ գործառույթների վերաբերյալ (1 ֆիլմ-Ինչ է ՏԻՄ-ը, 2 Ֆիլմ-Ադմինիստրատիվ ծառայություններից օգտվելու մասին, 3 ֆիլմ-Հանրային Լսումների մասնակցության մասին)։ Ֆիլմի նկարահանմանը կմասնակցեն բնակիչներից, որոնք մասնակցելով ևս կիրազեկվեն և կկրթվեն (Ֆիլմերի երկարությունը մինչև 5 րոպե)։ Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ նաև տիկնիկային ներկայացում կբեմադրվի ՏԻՄ-գործառույթների մասին և երբ նախապատրաստական փուլը ավարտվի, կսկսվի 2րդ փուլը։ 2-րդ փուլի ընթացքում՝ Ֆիլմերը և տիկնիկային ներկայացումները կցուցադրվեն բոլոր բնակավայրերում ոչ ֆորմալ վայրերում, որպեսզի բնակիչները ազատ զգան և հետաքրքրությամբ նայեն։ Ցուցադրումների ավարտից հետո ֆիլմերը կտեղադրվեն Համայնքի պաշտոնական կայք էջում, Ֆեյսբուքյան էջում և Յութուբում։ Արդեն 3-րդ և վերջին փուլում ֆիլմի ցուցադրումներին մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հետաքրքիր արշավների, որի ընթացքում մասնակիցները կփոխանակվեն իրենց գիտելիքներով և կզրուցեն ֆիլմերի մասին։ Արշավների շնորհիվ նաև կճանաչեն Արենի համայնքի գեղատեսիլ վայրերը։ Արշավին նաև կհրավիրեն Ավագանու անդամներին, ովքեր ոչ ֆորմալ պայմաններում կկարողանան զրուցել բնակիչների հետ։
Արենի համայնքի բնակիչները տեղյակ չեն ՏԻՄ գործառույթներից։
Ա) Տարիներ առաջ բնակիչները հետաքրքրված չէին ՏԻՄ գործունեությամբ և քայլեր չէր ձեռնարկվում խնդիրը լուծելու, այսինքն առաջացել է հետաքրքրության պակասից և չիմֆորմացված լինելուց։
Բ) Ներկա իրավիճակում, երիտասարդներից մի քանիսը սկսել են հետաքրքրվել ՏԻՄ գործունեությամբ տարբեր միջոցառումների շնորհիվ։ Հիմնականում հետաքրքրված են Արենի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամները, բայց մյուսների մոտ իրավիճակը նույնն է։
Ծրագրի նպատակն է՝ Արենի համայնքի բնակիչները իրազեկված լինեն ՏԻՄ գործառույթների մասին։
Ծրագրի խնդիրներն են՝
1․ Բնակիչները չեն մասնակցում հանրային լսումների։
2․ Չեն ճանաչում ավագանու անդամներին։
3․ Այն բնակիչները, ովքեր մասնակցում են, չեն կարողանում իրենց խնդիրը ճիշտ ներկայացնել։
4․ Տեղեկացված չեն Արենի համայնքի կայքից և դիմում գրելու համար այցելում են համայնքապետարան։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները․
Պատկերավոր ձևերով մարդկանց տեղեկացնել ՏԻՄ գործառույթներին։
1․ Նկարահանել ֆիլմ, որի հիմքում ընկած կլինի ՏԻՄ գործառույթները և դրանից ճիշտ օգտվելը։
2․ Այդ ֆիլմի դերասանները կլինեն հենց Արենի համայնքի բնակիչները։
3․ Ֆիլմը կցուցադրվի Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։
4․ Բացի այդ, կբեմադրվի տիկնիկային ներկայացում ՏԻՄ գործառույթների հետ կապված։
5․ Ներկայացումները կցուցադրվեն Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։
Ծրագրի ավարտից հետո ակնկալում ենք,որ Արենի համայնքի բնակիչները կհետաքրքրվեն ՏԻՄ-ով և ՏԻՄ գործառույթներով։ Եվ Արենի համայնքում կբարձրանա իրազեկվածության աստիճանը։ Եվ բնակիչները հեշտությամբ կհասնեն իրենց խնդիրների լուծմանը։
6
Այլ